«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է CalcioMercato-ն։ Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իտալացուն հավակնում են «Ինտերն» ու «Լացիոն»: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով պաշտպանի հետ աշխատել է «Յուվենտուսում», ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնուչին հեռացվել է «Յուվենտուսի» հետ մարզումներից։ Նախորդ մրցաշրջանում Բոնուչին անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու դեղին քարտի հեղինակ։