Անգլիայի հավաքականի կիսապաշտպան և «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի «Ալ-Իթիֆադի» հետ պայմանագիր կնքելու համար, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Դեյվ Օկոպը։
Ինչպես հայտնում է Օկոպը, գործարքն արդեն փակված է, և ֆուտբոլիստը պատրաստվում է բուժզննման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթիֆադը» անգլիացի կիսապաշտպանին առաջարկել է շաբաթական ավելի քան 800 հազար եվրո աշխատավարձով պայմանագիր:
2022/2023 մրցաշրջանում Ջորդան Հենդերսոնն Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։