Կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, ով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հանդես կգա 24 համարի մարզաշապիկով, հայտնում են ակումբի սոցիալական ցանցերը։
Հենց այս համարով էլ Օնանան սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան։ Մրցաշրջաններից մեկի ժամանակ նա փորձեց խաղալ 1-ին համարով, բայց հետո ամեն ինչ սխալ ստացվեց։ Հաջորդ մրցաշրջանում Օնանան վերականգնեց 24 համարը։ Ի սկզբանե կամերունցին ընտրել էր այս համարը, քանի որ նրա ծննդյան օրը ապրիլի 2-ին է՝ 02․04։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մանկունյանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։