Հարի Քեյնի միակ ցանկությունը «Բավարիա» տեղափոխվելն է

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բազմիցս մերժել է պայմանագիրը երկարաձգելու ակումբի առաջարկը, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա անգլիացին ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և սպասում է, որ մյունխենցիները առաջարկեն գումար, որը կընդունի «Թոթենհեմը»:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։