Պեդրի. «Երջանիկ եմ այստեղ»

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին անդրադարձել է իր ապագային:

«Սիրում եմ այս ակումբը, երջանիկ եմ այստեղ և չեմ պատրաստվում լքել «Բարսելոնան»: Ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել», – Պեդրիի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ Պեդրիի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո: