Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին փորձում է համոզել հարձակվող Կիլիան Մբապպեին երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է El Debate-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆրանսիացին մնա ՊՍԺ-ում առնվազն մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը, որոնք կանցկացվեն Փարիզում։
Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մբապպեին առաջարկում է մինչև 2025 թվականը պայմանագիր՝ 200 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: