Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դուրս է մնացել «Վալենսիայի» հետ մինչմրցաշրջանային շրջագայությունից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Կավանին ներկայումս բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ՝ պայմանագիրը խզելու համար։ Ուրուգվայցի հարձակվողը ցանկանում է նոր էջ սկսել իր ֆուտբոլային կարիերայում։
Ֆուտբոլիստը ավելի վաղ խոսել էր Արգենտինայի «Բոկա Խունիորսում» խաղալու ցանկության մասին:
Կավանիի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։