«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները։ Հաջորդ շաբաթ 37-ամյա ֆուտբոլիստի մանրամասն զննում կկայանա։
Նախորդ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։