Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» համառ պայքար մղեց «Էգնատիայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում մրցակիցը բացեց հանդիպման հաշիվը։ Ընդամենը րոպեներ անց Ուիլֆրեդ Էզան հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջում «Էգնատիան» ևս մեկ գոլ խփեց։ Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանի սաները հետ բերեցին բաց թողածը։ Աչքկի ընկավ Ադրիանո Կաստանեյրան։ Հանդիպման հիմնական ժամանակում «Արարատ-Արմենիան» ուներ բազում գոլային պահեր, բայց այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Մրցակիցը երրորդ գնդակն ուղարկեց։ Թվում էր, թե ամեն ինչ ավարտվեց, բայց րոպեներ հետո Տենտոն Յենեն հավասարեցնում է հաշիվը։ Լրացուցիչ ժամանակի վերջում Խուլիո Բուենոն կարողացավ գրավել մրցակցի դարպասը չորրորդ անգամ։ Բայց սա դեռ խաղի վերջը չէր։
Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին մեր թիմը բաց թողեց չորրորդ գնդակը՝ տեղափոխելով խաղը 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ Վսևոլոդ Երմակովը փայլուն գործեց՝ հետ մղելով 2 հարված։
Երկու խաղերի արդյունքում հաշիվը 5։5 դարձավ։ 11 մետրանոցներով հաղթեց «Արարատ-Արմենիան» ու նվաճեց Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիրը։
Կոնֆերենցիաների Լիգա
«Էգնատիա» – «Արարատ-Արմենիա» 4:4 (2:1, 11 մետրանոց՝ 2։4 )
1:0 Ֆերնանդո Մեդեյրոս (3)
1։1 Ուիլֆրեդ Էզա (16)
2։1 Ռեդի Կասա (36)
2։2 Ադրիանո Կաստանեյրա (58)
3։2 Ռաֆայել Դվամենա (109)
3։3 Տենտոն Յենե (110)
3։4 Խուլիո Բուենո (113)
4։4 Ռաֆայել Դվամենա (120+4)