Կառլո Անչելոտտի. «Մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար մեկ կենտրոնական հարձակվողով»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գովաբանել է թիմի ներուժը նոր մրցաշրջանում։

«Մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար մեկ կենտրոնական հարձակվողով։ Ճիշտ է, վերջին մրցաշրջաններում մենք խաղում էինք միայն մեկ կենտրոնական հարձակվողի հետ՝ Բենզեմայի, որը մաքուր կենտրոնական հարձակվող չէր։

Հիմա եկել է մի ֆուտբոլիստ, ով կարող է մեզ մեծ օգուտ բերել՝ փոխելով խաղի համակարգը»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Relevo-ն։