Հարի Քեյնի ապագայի վերաբերյալ հստակություն կա

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի անգլիական ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, եթե նման առաջարկ ստանա։ Հարձակվողը նախընտրում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բավարիա», բայց նախ Մյունխենի «Բավարիան» պետք է համաձայնության գա «Թոթենհեմի» հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնին ձեռք բերելու «Բավարիայի» առաջին առաջարկները մերժվել են։ 2022/23 մրցաշրջանում Հարին Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Քեյնը «Թոթենհեմի» սան է։ Անգլիացի հարձակվողը հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։