Ռիյադ Մահրեզի տրանսֆերը մոտ օրերս կհայտարարվի

«Ալ Ահլին» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը 32-ամյա ալժիրցու համար կվճարի 35 մլն եվրո։ Գործարքը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Մահրեզը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2018 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։