«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել «Լիոնի» նկատմամբ թիմի տարած հաղթանակը (1:0)։
«Մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք։ Ես նույն խնդիրն ունեի նախորդ մրցաշրջանում: Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ հարձակման եզրափակիչ փուլում պետք է լինել ավելի սառնասիրտ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: