«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ թիմում չափազանց շատ ֆուտբոլիստներ կան։
«Մենք պետք է վերլուծենք և գնահատենք, թե ինչ կլինի նրանց հետ մրցաշրջանում: Մենք շատ որոշումներ ունենք կայացնելու։ Ֆուտբոլիստների և մեզ համար կարևոր է իրական գնահատական ունենալը»,- ասել է Պոչետինոն լրագրողներին ընկերական խաղում «Ռեքսեմին» հաղթելուց հետո:
Մասնագետը «Չելսին» գլխավորում է 2023 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում ակումբը Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 12-րդ տեղը: