«Ինտեր Մայամիի» ավագը կլինի Լիոնել Մեսսին, այս մասին հայտնում է լրագրող TyC Sports Գաստոն Էդուլը։
Նա նաև նշել է, որ թիմի հետ երեկ կայացած առաջին մարզումից հետո Մեսսին և Սերխի Բուսկետսը մնացել են խաղադաշտում՝ աշխատելու ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների հետ և նրանց խորհուրդներ տալու։
36-ամյա արգենտինացու պայմանագիրը ՄԼՍ-ի ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» կխաղա 10-րդ համարի ներքո։
Սպասվում է, որ հարձակվողը թիմի կազմում իր նորամուտը կանցկացնի հուլիսի 21-ին «Կրուս Ասուլի» դեմ խաղում: