«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Բորխեսը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին կգնի 14 միլիոն եվրոյով։ «Սիթին» կպահպանի իր առաջնահերթ գնման տարբերակը:
Բորխեսը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում։ Երկրորդ թիմում անցկացրած 38 խաղում պորտուգալացին խփել է 26 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։