СONFERENCE LEAGUE. «Փյունիկը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Նարվա Տրանսի» դարպասը

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» երկու խաղերի դիմակայությունում կարողացավ ջախջախել էստոնական «Նարվա Տրանսին» (5-0)։ Եղիշե Մելիքյանի սաները առաջին խաղում կարողացել էր տանը 2-0 հաշվով առավելության հասնել։

Պատասխան խաղում «Փյունիկը» քարուքանդ արեց էստոնական ակումբին։ Նախևառաջ, հանդիպման սկզբում թիմը արագ բացեց հաշիվը, այնուհետև կրկնապատկեց առավելությունը։ Առաջին կեսում «Փյունիկը» խփած փայլուն գոլերի շնորհիվ գնաց ընդմիջման։ Երկրորդ խաղակեսում Լուկա Յուրիչիչը կարողացավ առավելությունը ավելի մեծացնել։

Հանդիպման վերջում փոխարինման մտած Լևոն Վարդանյանը կարող էր 11 մետրանոցից 4-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն չստացվեց։

Կոնֆերենցիաների Լիգա

«Նարվա Տրանս» – «Փյունիկ» 0:0 (0:0)

0:1 Արտակ Դաշյան (8)

0։2 Ժունինյո (13)

0։3 Լուկա Յուրիչիչ (66)