Լոնդոնի «Արսենալը» տրանսֆերային պատուհանի մնացած շաբաթներին կփորձի ազատվել անցանկալի ֆուտբոլիստներից։ Հարձակվող Նիկոլյա Պեպեն և պաշտպան Սեդրիկ Սոարեշը գլխավորում են ցուցակը, ըստ Caught Offside-ի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պեպեն կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակներ ուներ, սակայն իվուարցին դեռ որոշում չի կայացրել։ Ինչ վերաբերում է Սոարեշին, ապա Սեդրիկի նկատմամբ պահանջարկ կա իսպանական Լա լիգայում։ Պորտուգալացի եզրային պաշտպանը հետաքրքիր է «Վիլյառեալին»:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Արսենալը» կարող է վաճառել նաեւ պաշտպան Ռոբ Հոլդինգին, սակայն նրա ճակատագիրը դեռ վերջնականապես պարզ չէ։