Չավի Սիմոնս․ ««Լայպցիգ» տեղափոխվելն ինձ համար ճիշտ քայլ է»

«Լայպցիգի» նորեկ, կիսապաշտպան Չավի Սիմոնսը մեկնաբանել է գերմանական ակումբ տեղափոխությունը։

20-ամյա հոլանդացին վարձավճարով հանդես է գալու մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

«Բունդեսլիգան Եվրոպայի լավագույն առաջնություններից է, իսկ «Լայպցիգը» Բունդեսլիգայի լավագույն թիմերից մեկն է։ «Լայպցիգ» տեղափոխվելն ինձ համար ճիշտ քայլ է, քանի որ ակումբն անընդհատ ցույց է տալիս, թե ինչպես զարգացնել երիտասարդ ֆուտբոլիստներին ու նրանց հետ հասնել հաջողությունների։ Ես միանում եմ մի ակումբի, որը կանոնավոր կերպով հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում:

Ցուցակում երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների կատարյալ համադրություն կա: Ինձ տպավորել է «Լայպցիգի խաղաոճը»։ Հավատում եմ, որ իմ որակները կհամապատասխանեն այս թիմին, և միասին մենք կարող ենք շատ բանի հասնել։ Անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցների հետ խաղալուն և նոր մրցաշրջանը սկսելուն»:

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։