«Լիվերպուլը» հետաքրքրված է Օրելիեն Չուամենիի ծառայություններով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիրների» երկու կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնն ու Ֆաբինյոն կարող են մեկնել Սաուդյան Արաբիա։
Այս ֆուտբոլիստների հնարավոր վաճառքի դեպքում «Լիվերպուլը» վերսկսել է հետաքրքրությունը Չուամենիի նկատմամբ, հայտնում է As-ը: Նախորդ տարի մերսիսայդցիները ցանկանում էին կիսապաշտպանին գնել «Մոնակոյից», սակայն ի վերջո նա 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույսը դնում է նրա վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չուամենիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Բավարիան»։ Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում Չուամենին անցկացրել է 33 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։