Պաբլո Տորեն լքեց «Բարսելոնան»

«Ժիրոնան» պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեի հետ: Ակումբների միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

20-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է։

2022/23 մրցաշրջանում Տորեն 13 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում, դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։