«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն երեք տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
31-ամյա Ռոմեուն կարիերան սկսել է «Ուլդեկոնա» և «Էսպանյոլի» ակադեմիաներում, սակայն 7 տարի անցկացրել է «Բարսելոնայի» կազմում (2004-ից 2011 թվականներին)։ Այնուհետև նա խաղացել է «Չելսիում», «Վալենսիայում», «Շտուտգարտում», «Սաութհեմփթոնում», իսկ 2022 թվականից ներկայացնում է «Ժիրոնան»։