«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Էվերթոնի» կիսապաշտպան Դելե Ալլիի սկանդալային հարցազրույցի մասին, որում նա խոսել է իր ծանր մանկության մասին։
«Իհարկե, ինձ համար շատ դժվար էր տեսնել այս հարցազրույցը։ Ես չավարտեցի այն, քանի որ չափազանց ցավոտ էր: Նա գիտի, թե մարզչական շտաբը որքան էր սիրում իրեն, որքան կարևոր էր նա մեզ համար՝ որպես «Թոթենհեմի» մարդ: Որպես ֆուտբոլիստ՝ նա հիանալի էր, և որպես մարդ՝ նա մեծ, շատ մեծ սիրտ ունի:
Եվ, իհարկե, մենք կապ ենք պահպանում։ ԱՄՆ շրջագայությունից հետո հուսով եմ նրան տեսնել Լոնդոնում և ամուր գրկել։ Միշտ դժվար է, երբ տեսնում ես այսպիսի հարցազրույցներ, բայց նա ուժեղ, անհավանական տղա է և անպայման կուժեղանա»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Անցյալ շաբաթ Ալլին առաջին անգամ խոսեց վեց տարեկանում սեռական բռնության ենթարկվելու և ութ տարեկանում՝ տրավմատիկ դաստիարակության պատճառով թմրանյութ վաճառելու մասին։