«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը կմիանա «Ալ-Նասրին»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում, կողմերը պայմանավորվել են տրանսֆերի շուրջ և շուտով պաշտոնապես կհայտարարեն այդ մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 4 միլիոն ֆունտ՝ գումարած բոնուսներ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 7 միլիոն մեկ մրցաշրջանում՝ գումարած բոնուսներ։
Տելեսը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին վարձավճարով հանդես էր գալիս «Սևիլիայում»: