«Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողացել բանակցել բրազիլական ակումբի ղեկավարության հետ պայմանագրի խզման համար փոխհատուցման շուրջ։
Ըստ ESPN-ի՝ Սուարեսը պատրաստ է վերադարձնել իր վաստակից ընդհանուր առմամբ 10 միլիոն դոլարը՝ ակումբից հեռանալու համար, սակայն «Գրեմիոն» նաև ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ուրուգվայցին չի խաղա որևէ այլ ակումբում 2023 թվականին։ Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը ցանկանում է միանալ «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիին և Սերխիո Բուսկետսին «Ինտեր Մայամիում»:
Սուարեսը նախորդ տարվանից է հանդես գալիս բրազիլական «Գրեմիոյում»՝ ուրուգվայի «Նասիոնալից» տեղափոխվելուց հետո։ 36-ամյա հարձակվողի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ուրուգվայցի հարձակվողը 2022/2023 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։