Ջանլուիջի Բուֆոնը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի շահավետ առաջարկը

«Պարմայի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Նրա խոսքով՝ սաուդյան ակումբներից մեկը պատրաստ է եղել 45-ամյա դարպասապահին երկու տարվա պայմանագիր տալ՝ մրցաշրջանում 15 մլն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆոնը լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին։

Նախորդ մրցաշրջանում Բուֆոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ բաց թողնելով 24 գոլ և հինգ անգամ մաքուր մնալով։ 45-ամյա Ջանլուիջին ներկայումս «Պարմայի» խաղացող է: Անցած մրցաշրջանում նրա թիմը մասնակցեց փլեյ-օֆֆին՝ Ա Աերիա բարձրանալու համար, սակայն չկարողացավ հաղթել։

Բուֆոնը մասնակցել է 5 Աշխարհի առաջնության (1998, 2002, 2006, 2010, 2014)։ 2006 թվականին նա դարձավ այս մրցաշարի հաղթող, ճանաչվեց նաև դրա լավագույն դարպասապահ։ Նախկինում Բուֆոնը հանդես է եկել «Յուվենտուսում» և «ՊՍԺ»-ում: