Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղային ասուլիսի ժամանակ խոսել է «Զրինսկիի» դեմ պատասխան խաղի մասին։
«Իմ կարծիքով՝ լավ ու հետաքրքիր ֆուտբոլ տեսանք։ Մրցակցի ստադիոնում մեր թիմը վառ ու հարձակողական ֆուտբոլ ցույց տվեց, սակայն սխալները թույլ չտվեցին հիմնական ժամանակում ցանկալի արդյունքի հասնել։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մենք կրկին սխալ թույլ տվեցինք, գոլ ընդունեցինք, բայց կարողացանք օգտագործել մեր հարձակողական ներուժը։ Կրկին գոլ խփեցինք, սակայն 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը մեզնից երես թեքեց։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։