«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը ակնկալում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին նոր թիմում առաջին անգամ կխաղա հուլիսի 21-ին Լիգայի գավաթում՝ մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում: Նա նաև ենթադրել է, թե ինչ էմոցիաներ է ապրելու, երբ տեսնի արգենտինացի հարձակվողին խաղադաշտում։
«Մենք չգիտենք՝ Լեոն կսկսի՞ խաղը հենց սկզբից, թե՞ կեսից դուրս կգա։ Քանի որ կարծում եմ, որ նա պետք է պատրաստ լինի: Նա արդեն մեկ շաբաթ է, ինչ Մայամիում է, իսկապես ծանր մարզվում է և հիանալի տեսք ունի: Ուստի կարծում եմ, որ Լեոն ու գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն միասին կորոշեն, թե երբ է նա խաղալու և երբ խաղադաշտ դուրս կգա ուրբաթ օրը։ Բայց այստեղ մթնոլորտն անհավատալի կլինի, և հուսանք, որ մենք կհաղթենք:
Ես կարող եմ լաց լինել, երբ տեսնեմ, որ նա մտնում է խաղադաշտ: Ինչքան մեծանում եմ, այնքան ավելի էմոցիոնալ եմ դառնում: Նայում եմ երեխաներիս՝ լցված եմ էմոցիաներով, խոսում եմ նրանց հետ, կնոջս հետ՝ հույզերով եմ լցված: Այն պահին, երբ տեսնեմ, որ Լեոն մտնում է խաղադաշտ մեր երկրպագուների առջև, այս ազգի առջև… չգիտեմ, ես հաստատկհուզվեմ »,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Կրուս Ասուլի» հետ հանդիպումը Մեսսիի համար պետք է առաջինը լինի ՊՍԺ-ից ամերիկյան ակումբ տեղափոխվելուց հետո։