CHAMPIONS LEAGUE. «Ուրարտուն» կռիվ տվեց, սակայն պարտվեց (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի որակորման փուլի պատասխան խաղում Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ուրարտուն» 1-0 հաշվով պարտվել է «Զրինսկիին»։

Պատասխան հանդիպումը անցավ անչափ հետաքրքիր և դիտարժան պայքարում, «Ուրարտուն» խաղի հիմնական ժամանակում հաղթեց մրցակցին՝ 2-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։

Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2-2 և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկում տան տերերը գրավեցին մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը։ Սակայն 105+3 րոպեին «Ուրարտուն» կարողացան կրկին առաջ անցնել հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ՝ Արտյոմ Մաքսիմենկոն։ Թիմերը ստիպված եղան հաղթողին որոշել հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 4-3 հաշվով։

Խաղի տեսությունն՝ այստեղ

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայում, որտեղ կրցի ռումինական «Ֆարուլի» հետ։