Բիլբաոյի «Աթլետիկը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լյապորտի վերադարձը, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերով հետաքրքրված է բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։ Նշվում է, որ 29-ամյա իսպանացին դեմ չէ հարազատ ակումբ վերադառնալուն։
Լյապորտի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 24 հանդիպում։