Մադրիդի «Ատլետիկոն» որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի ապագայի հարցում

Մադրիդի «Ատլետիկոն» որոշել է իր հարձակվող Ժոաու Ֆելիշին բաց թողնել «Բարսելոնա», հայտնում է As.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են 23-ամյա հարձակվողի վարձակալության շուրջ համաձայնության գալուն։ Գործարքը կներառի նաև գնման տարբերակ: Պաշտոնական հայտարարություն կարող է հրապարակվել շուտով։

Հաղորդվում է, որ ինքը անհամբեր սպասում է ակումբների միջեւ վերջնական համաձայնությանը։

2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո: