«Նյուքասլի» վինգեր Ալան Սեն-Մաքսիմենը կարող է տեղափոխվել «Ալ-Ահլի»:
Սաուդյան ակումբը 26-ամյա ֆրանսիացու համար առաջարկել է 25 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 12 միլիոնից ավելի աշխատավարձ։
Անցած մրցաշրջանում Սեն-Մաքսիմենը Պրեմիեր Լիգայի 25 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։