Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը, նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

2022/23 մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անցկացրել է 55 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։