«Մանչեսթեր Սիթին» և «Լայպցիգը» դեռ բանակցություններ են վարում Յոշկո Գվարդիոլի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միակ խոչընդոտ հանգամանքը տրանսֆերի արժեքն է։ Գերմանական ակումբը ցանկանում է 100 միլիոն եվրոյի ֆիքսված գումար վաստակել։
Նշվում է, ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները «Մանչեսթեր Սիթիի» հետ։
21-ամյա Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։