Կիմ Մին Ջե. «Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել»

«Բավարիայի» նորեկ Կիմ Մին Ջեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Նապոլիից» մյունխենյան ակումբ:

««Բավարիան» յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Ես իսկապես անհամբեր սպասում եմ, թե ինչ կլինի Մյունխենում: Սա նոր սկիզբ է ինձ համար։ Ես կշարունակեմ զարգանալ այստեղ։

Իմ առաջին նպատակը շատ խաղեր խաղալն է։ Բացի այդ, ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։