«Բավարիայի» նոր մարզական տնօրենը կդառնա Քրիստոֆ Ֆրեյնդը, հայտնում է Bild-ը։
46-ամյա ավստրիացի ֆունկցիոների նշանակման մասին կհայտարարվի ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո՝ սեպտեմբերի 1-ին։
Ֆրեյնդը «Զալցբուրգի» մարզական տնօրենն է 2015 թվականից։
Մյունխենյան ակումբի նախորդ մարզական տնօրենը Հասան Սալիհամիջիչն էր, ով պաշտոնանկ էր արվել մայիսին: