Իսկո․ «Հիմա ես պատրաստ եմ վերադառնալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն խոսել է իր ապագայի մասին։

«Ինձ դադար էր պետք, ուզում էի գլխումս կարգի բերել, պարզություն մտցնել: Հիմա ես պատրաստ եմ վերադառնալ։ Կարոտում եմ ֆուտբոլը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Իսկոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։