Հարի Մագուայր․ «Ես կշարունակեմ ամեն ինչ տալ ամեն անգամ, երբ հագնեմ ակումբի մարզաշապիկը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կիսվել է իր կարծիքով, որ թիմում իրեն զրկել են ավագի պաշտոնից։

«Այսօրվա զրույցի ժամանակ գլխավոր մարզիչն ինձ ասաց, որ փոխում է ավագին։ Նա ներկայացրեց ինձ համար իր պատճառները և, չնայած չափազանց հիասթափված, ես կշարունակեմ ամեն ինչ տալ ամեն անգամ, երբ հագնեմ ակումբի մարզաշապիկը:

Ուստի ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին իրենց մեծ աջակցության համար, որ նրանք ինձ ցույց տվեցին, երբ ես կրում էի թևկապը։

Երեքուկես տարի առաջ ես դարձա ավագ, և այդ օրվանից «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելը հսկայական արտոնություն էր և հպարտության հիմնական պատճառներից մեկը։ Սա ակումբային ֆուտբոլի ամենանշանակալի մրցանակներից մեկն է։ Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողության հասնել ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։