«Բրայթոնը» պատասխանել է «Չելսիի» երկրորդ առաջարկին

«Բրայթոնը» մերժել է «Չելսիի» երկրորդ առաջարկը կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմին չի բավարարել Կայսեդոյի համար լոնդոնյան ակումբի առաջարկած գումարը։ Հաղորդվում է, որ «Չելսին» առաջարկել է գրեթե 82 միլիոն եվրո: Անձամբ ֆուտբոլիստը՝ պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Կայսեդոն մասնակցել է Պրեմիեր Լիգայի 37 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։