Ուգոչուկվու Իվուի հրաժեշտի խոսքերը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբին» տեղափոխությունից հետո հրաժեշտի խոսք է ասել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին և աշխատակիցներին:

«Հրաշալի տարիներից հետո հեռանում եմ «Ուրարտուից»: Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, մարզիչներին, թիմակիցներիս, և, իհարկե, երկրպագուներին։ Շնորհակալ եմ ինձ ձեր մեծ ընտանիքի անդամ դարձնելու համար։ Ես ինձ միշտ ինձ զգացել եմ ինչպես տանը։

Հաճույք և պատիվ է խաղալ այս մեծ ակումբում և հաղթել Հայաստանի Պրեմիեր Լիգայում, Հայաստանի գավաթում և մի քանի եվրոպական ակումբային հանդիպումներ անցկացնել: Ինձ հետ տանում եմ հիանալի ու անմոռանալի հիշողություններ։
Շատ հուզված եմ, և սպասում եմ նոր փուլի: Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում հետագայում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ նա «Ուրարտուի» կազմում անցկացրել է 3 տարի, իսկ 2022/23 մրցաշրջանում հաղթել Հայաստանի Պրեմիեր Լիգան և Հայաստանի գավաթը։