«Թոթենհեմը» Հարի Քեյնին փոխարինող է գտել

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Football24news-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։ Նշվում է, որ Վլահովիչը կարող է փոխարինել Հարի Քեյնին, ով այս ամառ կարող է տեղափոխվել «Բավարիա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակվողին ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալը»։ Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։