«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային համաձայնության է եկել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա անգլիացու նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչեւ 2028 թվականի ամառ։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականի հունվարից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Ռեշֆորդը անցկացրել է 55 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։