«Յուվենտուսի» երկրպագուները բողոքել են Ռոմելու Լուկակուի հնարավոր տեղափոխության հետ կապված

«Յուվենտուսի» երկրպագուները բողոքել են «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու դեմ, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Թուրինցի երկրպագուները հավաքվել են ակումբի բժշկական շենքի մոտ, որտեղ նրանք վանկարկել են՝

«Մեզ պետք չէ Լուկակուն»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ 30-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։