Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգհեմը խոսել է այն մասին, թե ինչպես է ընթանում ադապտացիան մադրիդյան ակումբում։
«Կարծում եմ՝ ինձ համար ամենամեծ մարտահրավերը շոգն էր: Բայց ես ընտելանում եմ ու հիմա ինձ լավ եմ զգում։
Թիմակիցների հետ ամեն ինչ հիանալի է։ Նրանք հիանալի տղաներ են, ես պարզապես վայելում եմ նրանց ընկերակցությունը: Նրանք շատ գետնին են, չնայած այն ամենին, ինչ հաղթել են»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
Հիշեցնենք, որ 20-ամյա անգլիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: