«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տեղափոխությանը։
«Չավին ինձ խնդրեց գնել նրան: Գյունդողանը փորձառու ֆուտբոլիստ է, նա գիտի, թե ինչպես հաղթել։ Նա դա արեց «Մանչեսթեր Սիթիում», հուսով եմ, որ նա կարող է դա անել նաև այստեղ: Մենք ցանկանում ենք լինել լավագույնը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից։
«Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճել է 15 տիտղոս։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։