Դին Հենդերսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս շաբաթ ակումբները բանակցությունների նոր փուլ կանցկացնեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա դարպասապահը մանկունիանցիների հետ չի թռչի ԱՄՆ շրջագայության։

Անցած մրցաշրջանում Հենդերսոնը վարձավճարով հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում»: Նա անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 33 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։