«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն մոտ է «Թոթենհեմ» տեղափոխվելուն, հայտնում է Sport.es-ը:
28-ամյա ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել լոնդոնցիների կազմում։ Նա անցկացրել է 35 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լենգլեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։