«Չելսին» նոր առաջարկ կկատարի «Բրայթոնին» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» էկվադորցու համար կառաջարկի ավելի քան 80 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ «Չելսիի» ղեկավարությունը հույս ունի տրանսֆերն ավարտին հասցնել մոտ օրերս։
Ավարտված մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում «Բրայթոնի» կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։