«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գիշեր վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ ընդհանուր գումարը կկազմի 50 մլն եվրո գումարած 4 մլն բոնուսներ։ Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Օնանան կուղևորվի Մանչեսթեր, որտեղ բուժզննում կանցնի և կմիանա իր նոր ակումբին։
Նշվում է, որ դարպասապահը պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի ամառ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Օնանան «Ինտերի» կազմում անցկացրել է 41 խաղ և բաց թողել 36 գոլ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: