«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն կարող էր տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ստացել անգլիական ակումբից, սակայն անմիջապես մերժել է այն։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։
Հիշեցնենք, որ Բալդեն «Բարսելոնայի» սան է։ Անցած մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։